Վթարի փաստի առթիվ, որը տեղի էր ունեցել մայիսի 4-ի գիշերը՝ Ախալքալաք-Վաչիան մայրուղու վրա, որի արդյունքում 21-ամյա երիտասարդ է մահացել, քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն։
Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածը ենթադրում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում»: Սույն հոդվածի 6-րդ մասը ենթադրում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում այն անձի կողմից, որը վարում է ավտոմոբիլային միջոցը, տրամվայը, տրոլեյբուսը, տրակտորը, կամ այլ մեխանիկական փոխադրման միջոցը, և, որի հետևանքով մարդ է մահացել։
Այս արարքը պատժվում է «ազատազրկմամբ չորսից յոթ տարի ժամկետով՝ զրկելով պաշտոններ զբաղեցնելու կամ մինչեւ երեք տարի ժամկետով որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից»:
Վթարը տեղի էր ունեցել BMW X5 մակնիշի ավտոմեքենայի և տրակտորի բախման արդյունքում: BMW մակնիշի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երիտասարդը ներսում տեղում մահացել է:tv9news.ge