Այրվել է մեքենան. 1 մարդ է մահացել, երեքի վիճակը միջին ծանրության է

Այրվել է մեքենան. 1 մարդ է մահացել, երեքի վիճակը միջին ծանրության է

Այսօր գիշեր՝ ժամը 1:00-ի սահմաններում Ախալքալաքում՝ Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենա է այրվել, 1 հոգի մահացել է, մյուս երեքը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հայտնում է Jnews լրատվականը։

Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցի մենեջերի խոսքով՝ գիշերը վթարից երեք տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։

«Տուժածների վիճակը միջին ծանրության է։ Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասել է նա։