Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը բացահայտել է ավելորդ քաշից ազատվելու անսպասելի պատճառ ։
Ըստ Գինսբուրգի՝ օրգանիզմում կուտակված ճարպը սկսում է հալվել, երբ մարդիկ հայտնվում են անծանոթ միջավայրում «Օրինակ՝ մարդը տեղափոխվել է մեկ այլ քաղաք՝ նոր ու հետաքրքիր աշխատանքի համար: Դա մի տեսակ դրայվի զգացում է: Նախ նա դուրս է եկել իր սովորական միջավայրի ռիթմից: Ես դա չէի անվանի հարմարավետության գոտի, ուղղակի առօրեականության փուլ կասեի: Երկրորդ կետն այն է, որ կյանքը նրա համար բացել է շատ նոր հեռանկարներ և հնարավորություններ, և նա այժմ կառուցում է իր ապագան»։ Փորձագետի կարծիքով՝ նման տրամադրության դեպքում մարդու համար ավելի հեշտ է սկսել այլ կերպ սնվել:
«Այս դեպքում, քանի որ էներգիան հորդում է, նրա համար չափազանց հեշտ է դիետա պահել։ Բայց հաճախ մարդիկ ուշադրություն են դարձնում ոչ թե այս դրդապատճառին, այլ սննդակարգին, և սկսում են մտածել, որ ինչ-որ դիետա հրաշքով է օգնել իրենց»,- եզրափակում է նա։