Նինոծմինդայից Բավրայի անցակետ տանող ճանապարհը ամբողջովին աղբապատ է

Նինոծմինդայից Բավրայի անցակետ տանող ճանապարհը ամբողջովին աղբապատ է

Նինոծմինդա քաղաքից դեպի Բավրայի անցակետ տանող ճանապարհի ուղղությամբ երթևեկելիս ականատես ենք լինում պոլիէթիլենային տոպրակների, շշերի եւ այլ տարատեսակ թափոնների որոնք ցրված են ճանապարհի եզրերին:

Այս ամենը այդտեղով անցնող մարդկանց անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը մեքենայից դուրս են նետում, ինչը մեծ վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին:

Աղբը տարբեր տեսակի խնդիրներ է առաջացնում տարածքում արածող անասունների եւ մոտակայքում գտնվող արտերի համար:

Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:

Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:

Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:

Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին:

Թերթել լուսանկարները`

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ⚫Радио NOR💪📷 (@radionor)