Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի ցանքը:
Բնակիչների մի մասը ցանում են տեխնիկայով, իսկ ոմանք էլ ձեռքով:
Ղաուրմայի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Հիմա վառելանյութի գինը շատ է բարձրացել, մենք ցանելու համար տեխնիկա ունենք յոլա ենք գնում, իսկ ով որ չունի ինչ պետք է անի: Ինչպես նաեւ թանկացել է պարարտանյութը, անցած տարի 1 պարկը արժեր 42-45 լարի իսկ այս տարի 72-75 լարի: Մարգ անելու համար տեխնիկային 1 արի դիմաց վճարում ենք 1,50 լարի, իսկ ցանելն 1 արը արժե 2,50 լարի: 3 -րդ տեսակի կարտոֆիլի սերմը գնել ենք 80 թեթրիով, կան նաեւ 1 -ին եւ 2 -րդ տեսակի կարտոֆիլներ որոնք արժեն 1,20 -ից մինչեւ 1,50 լարի: Թանկացումների պատճառով անցած տարիների համեմատ այս տարի ավելի քիչ ենք ցանում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Նշենք, որ 2021 թվականի սկզբին, մայիսի 4 -ի դրությամբ Վիսոլի բենզալցակայանում 1 լիտր պրեմիում բենզինի գինը կազմում էր 2.92 լարի, սովորականի գինը ՝ 2.57 լարի: Դիզելային վառելիքի գինը կազմում էր 2,42 լարի, իսկ Եվրո դիզելինը՝ 2,88 լարի: 2022 թվականի ապրիլի 14 -ի տվյալներով, «Վիսոլ» բենզալցակայանում 1 լիտր պրեմիում բենզինի գինը հասել է 4 լարիի, ռեգուլյարի գինը կազմում է՝ 3,65 լարի: Դիզելային վառելիքի գինը կազմում է 3,92 լարի, իսկ Եվրո դիզելինը՝ 4,48 լարի:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ՝ ազոտի գինը կրկնապատկվել է։ Վրաստանում արտադրվող և մոտ 45 լարի արժողությամբ ազոտը այսօրվա դրությամբ արժե մոտ 75 լարի։ Ներմուծված ազոտն անցյալ տարի արժեր 80 լարի, այժմ՝ մոտ 150 լարի է։
Ֆերմերները հեկտարի համար օգտագործում են մոտավոր 10 պարկ պարարտանյութ, որպեսզի դրանից մոտավորապես ստանան 20 – 25 տոննա կարտոֆիլ: