Վերջին ամիսներին ինչպես Վրաստանի մի շարք քաղաքներում այնպես էլ Նինոծմինդայի բրենդային բենզալցակայաններում բենզինի եւ դիզվառելիքի ռեկորդային գները շարունակում են զարմացնել վարորդներին:
Այսօրվա տվյալներով Նինոծմինդայի «Վիսոլ» բենզալցակայանում 1 լիտր պրեմիում բենզինի գինը նախկին 3,66 լարի փոխարեն հասել է 4 լարիի, «Շևրոն» -ում նախկին 3,60 լարի փոխարեն 3,90 լարի իսկ «Լուկ Օիլ» -ում նախկին 3,55 -ի փոխարեն 3,99 լարի: Ռեգուլյարի գինը «Վիսոլ» -ում նախկին 3,45 -ի փոխարեն հասել է 3,66 լարի, «Շևրոն» -ում նախկին 3,40 -ի փոխարեն դարձել է 3,62 լարի իսկ «Լուկ Օիլ» -ում նախկին 3,45 -ի փոխարեն 3,81 լարի:
Նշենք, որ Ախալքալաքում ռեգուլայր բենզինի գինը կազմում է 3,50 լարի ինչը 10-15 թեթրիով պակաս է Նինոծմինդայի բենզալցակայանների համեմատ:
Բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացման մասին զրուցեցինք տնտեսագետ – փորձագետ Վախթանգ Մգելաձեի հետ:
«Ոչ միյան դիզվառելիքի գներն են աճում այլ ընդհանուր ամեն տեսակի ապրանքի գները միշտ էլ աճել են ու աճելու են: Իրականում սա պատմական ռեկորդ է: Գների բարձրացումը դավադրություն է ներկրողների եւ ցանցային կազմակերպությունների միջեւ: Պատերազմը ազդում է համաշխարհային գների վրա էկոնոմիկան քանդվում է: Պատժամիջոցային պատերազմն իր հերթին ազդում է քանի որ ներդրումներ չեն լինում եւ այդ ֆոնի վրա տեղի է ունենում ապրանքների դեֆիցիտ, որն էլ առաջացնում է գնաճ: Սակայն կան պետություններ որտեղ ընդառաջում են քաղաքացիներին սակավացնելով առաջնահերթ ապրանքների հարկերը»,- ասում է Վախթանգ Մգելաձեն:
Հարցին թե ինչի է դիզվառելիքի գները Վրաստանի տարբեր շրջաններում տարբեր՝ փորձագետը պատասխանեց.
«Դա պետք է հսկողություն սահմանի հակամոնոպոլիայի ծառայությունը, որը չգիտենք թե ինչով է զբաղված: Կարգավորող օրգանները, էներգետիկայի գծով գների կարգավորող հանձնաժողովը պետք է հսկողություն անցկացնի: Դա ներքին համաձայնություն է գնորդի եւ վաճառողի միջեւ քանի որ Թբիլիսիից Նինոծմինդա դիզվառելիքը ներկրելու դեպքում գների աճի այդպիսի բարձր տարբերություն չպետք է լինի: Ցանցային ընկերությունները ինչպիսին են Սոկարը, Վիսոլը, Լուկօյլը Վրաստանի բոլոր շրջաններում այդ ցանցերում վառլիքի գները պետք է նույնը լինի, այլ ոչ թե զգալի տարբերությունով:
«Գարնանային գյուղատնտեսական աշխատաքները մեկնարկում են ազոտի եւ վառելիքի բարձր գները շատ վատ է անդրադառնալու ու այդտեղից կարող է առաջանալ էկոնոմիկայի զգալի խնդիրները, որը կարող է հանգեցնել սովի»,- նշեց փորձագետը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.