Կարծում եք 8 ժամ քունը լավագու՞յնն է: Բժիկներն այլ բան են պնդում

Կարծում եք 8 ժամ քունը լավագու՞յնն է: Բժիկներն այլ բան են պնդում

Դուք 38 կամ ավելի տարեկա՞ն  եք: Այնուհետև կարող եք վերանայել, թե իրականում որքան քուն է ձեզ անհրաժեշտ: Միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ  ընդունված կարծիքը,թե 8 ժամ քունն անհրաժեշտ է մեծահասակներին, այժմ վերանայման կարիք ունի:

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի և Չինաստանի Ֆուդանի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ յոթ ժամ քունը կարող է իդեալական  լինել միջին տարիքի և տարեց մարդկանց համար:

Հետազոտողները ուսումնասիրել են 38-ից 73 տարեկան մոտ 500,000 մասնակիցների տվյալները և պարզել, որ  թե անբավարար,  և թե չափից ավելի երկար քունը կապված է ճանաչողական գործունեության  և մտավոր առողջության վատթարացման հետ:

Հետազոտության մասնակիցները  կատարել են  մի շարք ճանաչողական առաջադրանքներ, որոնցով  ստուգվել են  նրանց  տեսողական ուշադրությունը, հիշողությունը և խնդիրներ լուծելու հմտությունները: Եվ նրանք, ովքեր անխափան յոթ ժամ էին քնում, ավելի լավ էին  «գլուխ հանում» առաջադրանքներց, քան երկար քնողները:

Մեկ այլ կարևոր գործոն էլ կա՝ հետևողականությունը: Լավագույն արդյունքները նկատվել են այն մարդկանց մոտ, ովքեր  քիչ տատանումներ են ունեցել իրենց քնի ռեժիմում և հավատարիմ են մնացել յոթ ժամյա  գրաֆիկին:

Այլ կերպ ասած, մեկ գիշեր չորս ժամ քնելը չի ​​կարելի «փոխհատուցել» հաջորդ գիշեր 10 ժամ քնելով։

Ընդհատված քուն. տկարամտության  վտանգ

«Գիշերային լավ քունը կարևոր է կյանքի բոլոր փուլերում, բայց հատկապես տարիքի հետ  այն դառնում է  անհրաժեշտություն», – ասում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության համահեղինակ Բարբարա Սահակյանը:

Հետազոտողները նշում են, որ քնի պակասը, ամենայն հավանականությամբ, խանգարում է ուղեղի՝ տոքսիններից ազատվելու գործընթացին:

Երբ խորը քունը խանգարվում է, այն ազդում է հիշողության վրա, և դա կարող է հանգեցնել  դեմենցիայի որոշ ձևերի:

Քնի տևողությունը ազդում է ուղեղի կառուցվածքի վրա

Հետազոտողները նաև ուսումնասիրել են ուղեղի գենետիկական տվյալները:Դրանք ցույց են տվել, որ քնի տևողությունը կարող է կապված լինել ուղեղի այնպիսի շրջանների կառուցվածքի  հետ, ինչպիսիք են հիպոկամպումսը, որը համարվում է ուղեղի հիշողության և ուսուցման կենտրոնը, և նախակենտրոնական  կեղևը, որը պատասխանատու է կամավոր շարժումների համար:

Քանի որ Ալցհեյմերի հիվանդությունն ու  և տկարամտությունը  ուղեկցվում են ճանաչողական խանգարումներով,  հետազոտողները նշում են, որ այդ  հիվանդություների ռիսկը ուղղակի կապ ունի քնի տևողության հետ, ինչը նշանակում է, որ  քնի գիտության ոլորտում հետագա աշխատանքը կարևոր է:

«Տարեց մարդկանց քունը բարելավելու ուղիներ գտնելը կարող է վճռորոշ լինել՝ օգնելու նրանց  պահպանել լավ հոգեկան առողջությունը և բարեկեցությունը, խուսափել հոգեբուժական խանգարումներից  և դեմենցիայից , – ասել է բժիշկ  Սահակյանը: