Բացահայտվել է առանց ակցիզային ծխախոտի պահպանման և իրացման 4 փաստ

Բացահայտվել է առանց ակցիզային ծխախոտի պահպանման և իրացման 4 փաստ

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիթորինգի Արևմտյան բաժնի աշխատակիցները Զուգդիդիում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել են 3026 տուփ ծխախոտային արտադրանքի ապօրինի պահպանման և իրացման 4 դեպք։

Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավախախտ քաղաքացիներից առգրավվել են ակցիզային ապրանքներ։

3 փաստով, Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1552-րդ հոդվածի համաձայն, կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ և գործի նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են դատարան։

Մեկ դեպքով Վրաստանի հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գործի նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։

 Տեղեկությունը տարածում է Prime Time-ը։