Նինոծմինդայի մունիցիպալիտետում հունիսի 3 -ից կմեկնարկի «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა), ֆուտբոլային առաջնությունը, որտեղ կմասնակցեն շրջանի թվով 12 թիմեր:
Այսօր՝ մայիսի 17 -ին, Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի գրասենյակում անցկացվեց վերոնշյալ առաջնության վիճակահանությունը, որին մասնակցում էին տարբեր թիմերի ներկայացուցիչներ:
Հունիսի 3 -ին, ժամը 12:00 -ին Վլադիմիր եւ Գայոս եղբայրների անունը կրող խաղադաշտում առաջին հանդիպումը տեղի կունենա Դիլիֆ եւ Մեծ Խանչալիի թիմերի միջեւ, իսկ ժամը 13:00 -ին Ջիգրաշենի թիմը կմրցի Մեծ Արագյալի հետ: Հունիսի 6 -ին, ժամը 12:00 -ին տեղի կունենա Փոքր Խանչալի եւ Փոքր Գոնդուրա հանդիպումը: Հունիսի 9 -ին, ժամը 13:00 -ին կհանդիպեն Հեշտիայի եւ Թորիայի թիմերը: Հունիսի 10 -ին, ժամը 12:00 -ին տեղի կունենա Փոկա – Նինոծմինդա իսկ ժամը 13:00 -ին՝ Գանձա – Կաթնատու հանդիպումները:
Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սիրողական լիգայի առաջնությունը կազմված է երեք փուլից՝ առաջինը անցկացվում է Նինոծմինդայի թիմերի միջեւ որտեղ հաղթող թիմը կանցնի արդեն 2 -րդ փուլ, եւ կմեկնի տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու: Եթե այնտեղ էլ հաղթենք ապա 3 -րդ փուլը տեղի կունենա Թբիլիսիում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.