Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ Նինոծմինդայի մանկատան տարածքում նոր մինի մարզադաշտի կառուցման համար:
Մինի մարզադաշտի համար նախատեսված է 120 000 լարի գումար, 106 800 լարիի դիմաց շահել է «Օվալ» ընկերությունը: Մարզադաշտի կառուցման աշխատանքները արդեն մի քանի օր է մեկնարկել է:
Աշխատանքների իրականացման համար նախատեսված է 12 շաբաթ: Մրցույթի պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 30 -ին:
Նշենք, որ նախկինում NOR ռադիոկայանի լրագրողները կապ էին հաստատել Վրաստանի պատրիարքարանի իրավաբան Էդիշեր Քարչավայի հետ ով ասել էր, որ մոտ ապագայում Նինոծմինդայի մանկատանը նախատեսվում է բացել ցերեկային կենտրոն, որը տեսակով հասարակական վայր կլինի, որտեղից կօգտվեն ոչ միայն մանկատան սաները այլ նաեւ տեղացի երեխաները:
Մինի մարզադաշտ Նինոծմինդայի մանկատան համար by Radio NOR on Scribd
«Օվալ» ընկերությունը գրանցվել է 2014 թվականի ամռանը (հարկային ծածկագիր՝ 405051170): Ընկերությունը մասնակցել է 79 տենդեր մրցույթի որտեղից շահել է 18 -ը, այս պահին մասնակցում է երկու մրցույթի: Ստատիստիկայի համաձայն «Օվալ» ընկերությունը առավել հաճախ համագործակցել է Նինոծմինդայի քաղաքապետարանի հետ, 2 րդ տեղում հարկային ընկերությունն է իսկ 3 -ը Թբիլիսիի թիվ 8 -րդ դպրոցը: Ընկերության սեփականատերը եւ տնօրենը Դիմիտրի Արչվաձեն է: Իրավաբանական հասցեն նշած է քաղաք Թբիլիսի Գ. Միրոտաձե N12: