Նինոծմինդայի մանկատունը մի քանի ամիս առաջ հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում՝ այնտեղ տիրող աժիոտաժից ելնելով:
2016 – 2021 թվականներին Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցից քննչական չորս գործ է հարուցվել, այդ թվում՝ ենթադրյալ բռնության 3 դեպք և ենթադրաբար բռնաբարության մեկ դեպք:
2021 թվականի, հունիսի 28 -ին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ժամանել էր Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոց, որտեղ հանդիպել էր նորանշանակ ղեկավար Բոդբեի եպիսկոպոս Հակոբի հետ: Նինո Լոմջարիան մոնիտորինգ էր անցկացրել Նինոծմինդայի մանկական տուն-ինտերնատում:
Վերոնշյալ իրադարձություններից հետո NOR ռադիոկայանի լրագրողները հետեւողական են մանկատանը, այսօր մեր հերթական այցը կատարեցինք մանկատուն, որտեղ մեզ փոխանցեցին Վրաստանի պատրիարքարանի իրավաբան Էդիշեր Քարչավայի հեռախոսահամարը, ով մեզ հետ զրուցում ասաց. «Ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել, մանկատունը աշխատում է բնականոն ռեժիմով, որտեղ ներկա պահին ապրում են մոտ թվով 20 երեխաներ: Նրանց հետ ապրում են սոցիալական ծառայության ներկայացուցիչներ ովքեր հետեւում են երեխաներին: Նշեմ, որ պետությունը անձամբ է վերահսկում իրավիճակը: Մոտ ապագայում նախատեսվում է բացել ցերեկային կենտրոն, որը տեսակով հասարակական վայր կլինի, որտեղից կօգտվեն ոչ միայն մանկատան սաները այլ նաեւ տեղացի երեխաները: Բոլոր երեխաների հանդեպ կցուցաբերվի մարդկային վերաբերմունք եւ նրանք նույնպես կարող են մասնակից լինել տեղի ունեցող միջոցառումներին»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝