Թուրքիայում վրացական միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր

Թուրքիայում վրացական միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի մոտ վրացական մարդատար միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հանձնարարությամբ այդ վայր է մեկնել Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն։ Նրանց խոսքով՝ վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց։

Հայտնի է, որ վթարից տուժածները հոսպիտալացվել են։ Այս փուլում մանրամասներ հայտնի չեն։tabula.ge