Վրաստանի սայլակով սուսերամարտի կանանց հավաքականը թիմային պայքարում ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի աշխարհի գավաթի խաղարկությունում։
Մեր աղջիկները ռապիրայով մրցույթի եզրափակիչ հանդիպմանը 45-34 հաշվով հաղթեցին Իտալիայի հավաքականին և գրավեցին մրցաշարի առաջին տեղը։
Վրաստանի պարա-սուսերամարտի հավաքականի մրցմանը մասնակցել են Իրմա Խեցուրիանին, Նինա Թիբիլաշվիլին և Գվանցա Զադիշվիլին։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին Նինա Թիբիլաշվիլին Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի սրի անհատական մրցումներում ոսկե մեդալ էր նվաճել, իսկ Իրմա Խեցուրիանին՝ արծաթե մեդալ։ 1tv.ge