Վրացի քրեական հեղինակությանը վտարել են Ուկրաինայից

Վրացի քրեական հեղինակությանը վտարել են Ուկրաինայից

Վրացի քրեական հեղինակությանը վտարել են Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը։

Վրաստանի բազմիցս դատված 44-ամյա քաղաքացին ընդգրկվել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱԱԽ) պատժամիջոցների ցուցակում։ Ինչպես նշվում է, «նա ներկայացրել է քրեական աշխարհում ազդեցիկ ռուս եւ վրացի «օրենքով գողերի» շահերը»։

Օրերս նրան բերման են ենթարկել Օդեսայում։ Մայիսի 20-ին Ազգային ոստիկանության եւ Միգրացիոն պետական ծառայության աշխատակիցները նրան վտարել են երկրից։ Վրաստանի քաղաքացուն երեք տարով կարգելվի մուտք գործել Ուկրաինա։ news.am