Թուրքիայում ուսանողներով ավտոբուս է շրջվել․կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում ուսանողներով ավտոբուս է շրջվել․կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. Առնվազն երկու մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել, նրանցից հինգի վիճակը ծանր է։ Այս մասին մայիսի 22-ին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Նիղդե նահանգում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը տեղամասերից մեկում կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննում է։