Որքան կարժենան Դաշբաշի կիրճի մուտքի տոմսերը

Որքան կարժենան Դաշբաշի կիրճի մուտքի տոմսերը

Ծալկայի կիրճի (Դաշբաշի կիրճ) վրա կառուցված 240 մետր երկարությամբ ապակե կամուրջը և տարբեր տեսարժան վայրերը, այդ թվում՝ ռեստորանը և զիփլայնը կբացվեն հունիսի 14-ին։

Այցելուների ընդունելությունը կսկսվի հունիսի 15-ից։

Ձորի վրայով 240 մետր երկարությամբ ապակե կամուրջ կա, որի մեջտեղում ադամանդաձեւ սրճարան-բար է շինված, տարածքն ունի հյուրանոցային համալիր՝ քոթեջներով, ինչպես նաև այցելուների կենտրոն, ռեստորան, լողավազան, 1800 մետր դեպի ջրվեժ մուտքի ճանապարհ, ճամբարային վայրեր և այլն:

Այցելուների անվտանգության համար Ծալկայի կիրճի արահետը փակ կլինի անձրևի, թանձր մառախուղի և ձյան ժամանակ;

Տարածքում ընտանի կենդանիներ չեն թույլատրվում;

Տարածքում տեղաշարժվելու համար անհրաժեշտ են համապատասխան արշավային կամ սպորտային կոշիկներ;

Ծալկաի կիրճի աշխատանքային ժամերն են՝ երեքշաբթի-կիրակի (երկուշաբթի հանգստյան օր է ), 10:00-18:00:

Հունիսի 15-ից հետո Ծալկայի կիրճի մուտքի գինը կթանկանա, իսկ թե քանի լարիով կթանկանա, այս փուլում հայտնի չէ:

Այս պահին տոմսերի արժեքն է.

Օտարերկրյա այցելու – 19 լարի;

Վրաստանի քաղաքացի՝ 11 լարի;

6-ից 18 տարեկան անձ՝ 5,5 լարի;

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

40
7(1)
54
50
34
35
23(1)
49