Ծալկայի կիրճի (Դաշբաշի կիրճ) վրա կառուցված 240 մետր երկարությամբ ապակե կամուրջը և տարբեր տեսարժան վայրերը, այդ թվում՝ ռեստորանը և զիփլայնը կբացվեն հունիսի 14-ին։ Փոխանցում է Business Partner-ը:
Այցելուների ընդունելությունը կսկսվի հունիսի 15-ից։
KASS LAND-ի տնօրեն Էկա Թորդիայի խոսքով՝ կիրճի մուտքը կազմակերպված է 1,5 կմ երկարությամբ (միակողմանի) պանորամային տեսարաններով, որտեղից բացվում է կիրճի գեղեցիկ պատկերը։ Արահետը այցելուին տանում է դեպի կիրճի կասկադային ջրվեժները՝ ապահովելով հեշտ և անվտանգ տեղաշարժը։
Նախագծի համաձայն՝ կառուցվել են ուղեկցող էկոտուրիստական արահետներ, հարակից տարածքում՝ այցելուների կենտրոն, հյուրանոց, քոթեջ, ռեստորան և այլ զբոսաշրջային ենթակառուցվածքներ։
Թորդիայի խոսքով, սկզբնական փուլում կսկսեն գործել 20 քոթեջներ։ Նույն սեզոնին քոթեջների թիվը կհասցվի 62-ի։ Ինչ վերաբերում է հյուրանոցին, ապա բացումը նախատեսվում է հաջորդ տարի։
KASS LAND-ի կողմից Ծալկայի կիրճ մուտքը վճարովի է։
«Հունիսի 1-ից գները կթարմացվեն, քանի որ ամբողջ տարածքը բացվում է: Զեղչեր կգործեն տեղացիների և Վրաստանի քաղաքացիների համար»,- ասել է Թորդիան։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Պահպանվող տարածքների գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ծալկայի կիրճը վարձակալելու էլեկտրոնային հրապարակային աճուրդ, որով 2019 թվականին նախագծի իրականացումը հանձնվել է հրեական KASS LAND ընկերությանը։
Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է 120 մլն լարի (մոտ 40 մլն դոլար)։aliq.ge