
Բորժոմիի Կանաչ վանքի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած Լուկա Լեկիաշվիլիին այսօր հուղարկավորել են։
Մայիսի 20-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում հնչեց տասներկուերորդ դասարանցիների վերջին զանգը։
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի որոշմամբ՝ ողբերգության պատճառով Վրաստանում շրջանավարտների շարասյան դիմաց կտեղակայվի ոստիկանական անձնակազմ՝ նմանատիպ պատահարներից խուսափելու համար։
Բացի այդ, ՆԳՆ-ն 18-ից 24 տարեկան երիտասարդների ծնողներին կոչ է անում երեխաներին միայնակ մեքենա վարելու իրավունք չտալ։ Նաեւ առաջիկայում կմշակվի նոր օրենք, ըստ որի երիտասարդին մեքենա վարելու թույլտվություն տվող վարորդը կտուգանվի կամ կառգրավվի նրա մեքենան։