Վերջին զանգ՝ որն ավարտվեց զոհով

Վերջին զանգ՝ որն ավարտվեց զոհով

Բորժոմիում՝ Կանաչ վանքի տարածքում, վերջին զանգն ավարտվել է զոհով. Ավտովթարը տեղի է ունեցել այսօր ժամը 15։00-ի սահմաններում։

Ականատեսները պատմել են, որ մեկն ընկել է գետը երկու արագընթաց մեքենաների բախվելուց հետո: Մեքենայում նստած են եղել Բորժոմիի հանրակրթական դպրոցներից մեկի աշակերտները։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ աշակերտի մահացած և երեքի վիրավոր։

Նրանք երեքն էլ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են Բորժոմիի Geo Hospital։ Տուժածներից մեկը աղջիկ է երկուսը տղա ։

Բորժոմիի Geo Hospital-ի ղեկավար Իրակլի Դիասամիձեն 9-րդ ալիքին ասել է, որ կլինիկա ընդունված հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում։

«Մոտ կես ժամ առաջ վիրավորներին բերեցին , նրանց վիճակը բավարար է, հիվանդները զննվում են»,- ասել է Դիասամիձեն։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը նախատեսում է ճանապարհային երթեւեկության կամ շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Վրաստանի հանրակրթական դպրոցներում հնչել է տասներկուերորդ դասարանցիների վերջին զանգը։