Վրեժ՝ որը դարձավ սպանության դրդապատճառ

Վրեժ՝ որը դարձավ սպանության դրդապատճառ

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Խաշուրի շրջանի Խցիսի գյուղում դիտավորյալ սպանության և ապօրինի կերպով հրազեն ու զինամթերք գնելու, պահելու և կրելու համար։

ՆԳՆ կատարած հետաքննությամբ պարզվել է, որ մայիսի 21-ին Խաշուրի շրջանի Խցիսի գյուղի մերձակայքում Գ.Բ.-ն վրեժխնդրության դրդումով սպանելու նպատակով որսորդական հրացանից կրակել է Ջ.Պ.-ի գլխին և վիրավորել նրան։ Ստացած վնասվածքների հետեւանքով տուժածը տեղում մահացել է։

Իրավապահները ձերբակալել են Գ.Բ. Ձերբակալվել է մայիսի 24-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ապօրինի զենք-զինամթերք գնել, պահել, կրել) և 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։

Մեղադրող կողմի միջնորդության հիման վրա դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։

Քրեական գործը նախաքննության փուլում է։primetime.ge