Ֆուտբոլային հուշամրցաշար՝ նվիրված Սերյոժա Քոթոյանի հիշատակին

Ֆուտբոլային հուշամրցաշար՝ նվիրված Սերյոժա Քոթոյանի հիշատակին

Այսօր՝ մայիսի 25 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում մեկնարկեց ֆոտբոլային հուշամրցաշար նվիրված վաստակաշատ մանկավարժ, օրինակելի անձնավորություն` լուսահոգի Սերյոժա Քոթոյանին:

Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի շրջանի հետեւյալ գյուղերի թիմերը՝ Հեշտիա 1, Հեշտիա 2, Կաթնատու, Փոքր Արագյալ, Ջիգրաշեն, Փոքր Գոնդուրա, Մեծ Խանչալի, Գանձա, Ղաուրմա, Թորիա եւ Փոքր Խանչալի: Ինչպես նաեւ Բեժանոի թիմը Ախալքալաքի մունիցիպալիտետից:

Մրցաշարը հովանավորել էր Սերյոժա Քոթոյանի որդին՝ Մեխակ Քոթոյանը իսկ կազմակերպչական աշխատանքները իրականացրել էին Հեշտիայի երիտասարդությունը:

Մեխակ Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Խաղերը ընթանում են շատ լավ, եզրափակիչ հանդիպումները տեղի կունենա մայիսի 27 -ին: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ նորանոր հաջողություններ սպորտում եւ կյանքի բնագավառում:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ֆուտբոլային հուշամրցաշար՝ նվիրված Սերյոժա Քոթոյանի հիշատակին