«Դիմա» ծրագիրը նախատեսված է գյուղատնտեսական նախարարության կողմից: Ֆինանսավորման ծրագիրը վերաբերվում է կաթնամթերքի մշակմանը: Այդ ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը:
Նինոծմինդայի «SEREC» կենտրոնի համակարգող Աղասի Զալալյանը մեզ հետ զրույցում ասաց. «SEREC -ի գրասենյակում պատրաստ ենք օգնել բոլոր ցանկացողներին, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ֆինանսավորման ծրագրին: Խորհուրդներ տալ ժողովրդին՝ թե ինչպես լրացնել հայտերը: Ծրագրի մեջ առաջնահերթությունը տրվում է կանանց: Մեր գրասենյակի օգնությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետից լրացվել է մոտ 170 հայտ: Հայտերի կընդունվեն մինչեւ հունիս ամսվա վերջ»:
«Արդեն սկսվել է երկրորդ փուլը, հանձանժողովի անդամները իրականացնում են ֆերմաների ստուգման աշխատանքները, ստուգում են թե բնակիչների լրացրած հայտերն ինչքանով է համապատասխանում իրականությանը եւ ֆերմաների պահանջված չափանիշներին: Ֆինանսավորումը 100% է բայց ում կընտրեն մենք չգիտենք, դա մեր իրավասությունների մեջ չի մտնում»,- ավելացրեց Զալալյանը:
Նշենք, որ «Դիմա» ծրագիրը կՖինանսավորի անսապահական ոլորտին անհրաժեշտ միայն 1 սարքավորումով, դա կարող է լինել կթող սարքավորում, կերի մանրացնող սարքավորում, մետաղյա տարրաներ կենդանիների կերի համար եւ այլն:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.