Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակչության մեծ մասը հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, որն էլ հանդիսանում է նրանց եկամտի աղբյուրներից մեկը:
Բնակիչներից մեկի խոսքով. «Առանց այն էլ դժվարության դեմ դիմաց դուրս եկած գյուղացուն, եղանակը անակնկալ մատուցեց: Անասունները արածում էին դրսում, սակայն Ջավախքյան երկարատեւ ձմեռը կենդանիներին նորից ստիպեց վերադառնալ իրենց մսուրներին: Գյուղացու անասունը խոտի պակաս ունի, թեկուզ երկու օրվա համար խոտ հայթայթելը այս ժամանակներին շատ դժվար է: 1 տուկը այս պահի դրությամբ արժե 20-25 լարի բնակիչներն էլ առնելու հնարավորություն չունեն»:
Բնակիչների խոսքով՝ անասնապահությամբ զբաղվելը ձեռընտու չէ քանի որ չնայած թանկացումներին կաթի գինը շատ ցածր է: Անցած տարի այս ժամանակին Մառնեուլից ժամանած առեւտրականները անասուններին գնում էին 500 լարիով իսկ հիմա դրա կեսն էլ չեն տալիս:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.