Վերջին 10 օրվա ընթացքում Նինոծմինդայի շրջանում նույնպես զգացվում է թանկացումներ: Ալյուրից և շաքարավազից բացի թանկացել են նաև պարենային ապրանքները՝ հնդկաձավարը, ձեթը եւ մակարոնեղենը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակիչների մեծ մասը զբաղվում են անասնապահությամբ, եկամուտներից մեկն էլ հանդիսանում է կաթը, չնայած թանկացումներին կաթի գինը մնում է անփոփոխ:
Բնակիչներից՝ Գայանեի խոսքով. «Կաթի 1 լիտրը այս պահի դրույթամբ Հեշտիայում արժե 1,30 լարի, խանութներում ապրանքի գները աճեցին բայց կաթի գինը մնաց անփոփոխ: Խոտը չի բավարարում իսկ խեղճ գյուղացին կրակն է ընկել է իր պահած կենդանիների ձեռքը: 1 տուկը այս պահի դրությամբ արժի 18-20 լարի բնակիչներն էլ առնելու հնարավորություն չունեն: Անցած տարի այս ժամանակին Մառնեուլից ժամանած առեւտրականները գնում էին 500 լարիով իսկ հիմա գոնե դրա կեսը չեն տալիս»:
Փոքր Խանչալիի բնակիչ Արտակ Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կաթի գինը շատ ցածր է Խանչալիում 1 լիտրը արժե 1,20 լարի, կարծում եմ որ մինչեւ 2 լարի պետք է բարձրանա որպեսզի մեր աշխատանքի եւ կատարած ծախսերի համեմատ ձեռընտու լինի: Ղաուրմա գյուղում 1 լիտր կաթը առնում են 1,30 լարի, իսկ Օրոջալար գյուղում 1 լիտր կաթը արժե 1,40 -ից 1,50 լարի: Պանիր պատրաստելը նույնպես եկամտաբեր չէ, պատրաստելուց հետո պետք է տանենք Թբիլիսի վաճառելու իսկ վառելիքի գները ահավոր բարձր»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.