Այսօր՝ հունվարի 29 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում՝ կաթի գների վերաբերյալ:
Բնակիչներից մեկի խոսքով. «Կաթի 1լիտրը այս պահի դրույթամբ արժե 1լարի, սակայն համաճարակով պայմանավորված խանութներում ապրանքի գները աճեցին բայց կաթի գինը մնաց անփոփոխ: Բնակչությունը շատ ծանր կացության մեջ է գտնվում քանի որ անասնապահությունը նույնպես դարձել է անբերի աշխատանք»:
«Գյուղացու եկամուտներից մեկը կաթն է, սակայն այդ նույն կաթից էլ ստանում ենք շատ չնչին եկամուտ: Սովորական ջուրը ավելի թանկ է քան կաթը»,- ավելացրեց բնակիչներից մեկը:
Մանրամասները՝ աուդիոնյութում.