Բենզինի եւ դիզվառելիքի թանկացումները նպաստեցին եթրուղայինների եւ տաքսիների գների բարձրացմանը:
Նինոծմինդայից դեպի Թբիլիսի տանող երթուղայինի վարորդը մեզ հետ զրույցում նշեց, որ գնի մեջ փոփոխություն է տեղի ունեցել, նախկինում 15 լարի էր իսկ հիմա դարձել է 20 լարի: Դա պայմանավորված է վառելիքի գների բարձրացման հետ, որովհետեւ առաջ 120 լարին բավական էր Թբիլիսի հասնելու համար, իսկ հիմա 200 լարին չի հերիքում:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդա – Ախալցիխե տանող երթուղայինի վարորդ Աշոտ Ղարսլյանի հետ, նրա խոսքով. «Նախկինում Նինոծմինդայից դեպի Ախալցիխե տոմսը արժեր 7 լարի, վառելիքի գների աճի հետ կապված հիմա փոխվել է դառնալով 10 լարի: Առաջ 40 լարիի լիցքավորում էի մեքենան գնում գալիս էինք իսկ հիմա 80 լարին մի կերպ բավարարում է: Ամբողջ տրանսպորտը թանկացել է, եթե վառելիքի գները էլի բարձրանա ապա տոմսի արժեքն նույնպես կբարձրանա»:
Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող երթուղայինի վարորդ Խնկիանոս Փնջոյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ գինը դեռեւս չի փոխվել, 2,5 լարի է, բայց եթե այսպես շարունակվի հնարավոր է որ գյուղեր տանող երթուղայինների գները նույնպես բարձրանա:
Նինոծմինդայում բարձրացել է նաեւ տաքսիների գները:
Գների մասին ստույգ տեղեկանալու համար զրուցեցինք նաև տաքսու վարորդների հետ, նրանք ասացին, որ տաքսիով դեպի Ժդանովական մեկնելը առաջ 15 լարի էր իսկ հիմա դարձել է 20 լարի: Դեպի Ղաուրմա առաջ արժեր 10 լարի, հիմա ավելացել է 1 լարիով իսկ դեպի Հեշտիա ավելացել է 2 լարիով, դա կապված է ճանապարհի երկարությունից:
Նավթամթերք ներմուծողների միության տվյալներով՝ Վրաստանում վառելիքի գների վերջին աճը պայմանավորված է միջազգային գների աճով և դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի անկումով:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.