Խուլոյում (Աջարիայի բարձր լեռնային շրջան) Ռակվտա գյուղի մոտ գտնվող անտառում տղամարդ է հայտնաբերվել, ով ենթադրաբար վիրավորվել է արջի հարձակման հետևանքով։ Հարազատները գտել են միջին տարիքի տղամարդուն և նրան տեղափոխել Բաթումի «Մեդալֆա» կլինիկա.
Ռակվտայի գյուղապետարանի ներկայացուցիչ Զվիադ Աբաշիձեի խոսքով՝ տղամարդը գնացել է անտառ՝ անասուններ փնտրելու։ «Երբ նա չվերադարձավ, սկսեցին որոնել»,- բացատրել է Աբաշիձեն։
Ըստ «batumelebi»-ի հրապարակման՝ տուժածի վիճակը ծանր է։ Սակայն բժիշկները չեն կարող ասել, որ տղամարդը տուժել է արջի թաթերից։
«Հիվանդը միացված է ապարատին, ունի գլխի, դեմքի ոսկորների և գանգի ծանր վնասվածք, ուղեղի արյունազեղում։ Վիճակը շատ ծանր է։ Այնուամենայնիվ, այս վնասվածքները կարող են լինել ընկնելուց և ոչ թե արջի հարձակումից, քանի որ արջի ճանկերի հետքեր չեն հայտնաբերվել: Ինչպես մեզ հայտնեցին, արջը մոտակայքում է եղել, սակայն արջի կողմից վնասվածքներ չեն եղել։ Երևի տղամարդը փախչելիս ընկել է»,- ասացին կլինիկայից։