Թուրքիան վերացնում է երկիր մուտք գործելու համար «ՊՇՌ» թեստերի պահանջը: Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ն։
«Գնահատելով կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված ներկա իրավիճակը՝ հունիսի 1-ից ցանկացած անցակետից երկիր մուտք գործելիս անհրաժեշտ չի լինի ներկայացնել 72 ժամ շուտ արված «ՊՇՌ» թեստի և 48 ժամ շուտ արված արագ հակագենի թեստի բացասական արդյունքները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, մայիսի 29-ին Թուրքիայի իշխանությունները վերացրել են շնչադիմակի պարտադիր կրումը ամենուր, բացառությամբ բժշկական հաստատությունների։ Որոշումն ընդունվել է երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ նվազման ֆոնին։ 1tv.ge