Կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամի առաջանալու վտանգը, որի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր կլինեն, միանգամայն իրական է։ Այս մասին Բրատիսլավայում Globsek-2022 անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
Նրա ելույթի տեքստը Ժնեւում տարածել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:
«Գոյություն ունի նոր, ավելի վտանգավոր տարբերակի [SARS-CoV-2 վիրուսի] առաջացման իրական և հստակ սպառնալիք, որը կարող է խուսափել մեր պատվաստանյութերի ազդեցությունից», – ասաց կազմակերպության գործադիր տնօրենը:
Ինչպես ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը, «շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա վիրուսը»։
«Դեռ վաղ է ասել, որ համաճարակն ավարտվել է, այն չի ավարտվել»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը։