Ինչպե՞ս պաշտպանվել քնի մեջ մահանալուց

Ինչպե՞ս պաշտպանվել քնի մեջ մահանալուց

Փորձագետներն ասում են, որ գիշերվա ընթացքում հանկարծակի, անսպասելի մահերի 90 տոկոսը պայմանավորված է սրտի կանգով, գրում է Eat This, Not That-ը:

Սրտի եւ թոքերի հիվանդություններ ունեցող մարդիկ եւ ուղեղի վրա ազդող դեղամիջոցներ ընդունողները քնի մեջ մահանալու առավել վտանգի տակ են։ Վվերջերս Wall Street Journal-ին ասել է Սեդարս Սինայի բուժկենտրոնի սրտի ռիթմի կենտրոնի  տնօրեն բժիշկ Սումիտ Չուգը: Նա խորհուրդ է տվել այս խմբի մարդկանց խոսել իրենց բժիշկների հետ ռիսկի նվազեցման մասին:

Օբստրուկտիվ քնի ապնոեեի ժամանակ մարդիկ դադարում են շնչել քնի ժամանակ, քանի որ փափուկ հյուսվածքները փակում են շնչուղիները: Օրգանիզմը մի փոքր արթնանում է, որպեսզի շնչառությունը վերականգնվի, եւ այս գործընթացը կրկնվում է գիշերը մի քանի անգամ։ Քնի ապնոեն  կարող է մեծացնել սրտի հիվանդության եւ հանկարծակի սրտի կանգի վտանգը:

Մասնագետները նշում են, որ եթե դուք զգում եք նույնիսկ թեթեւ անհանգստություն, ճնշում կամ սեղմում կրծքավանդակի հատվածում, ցավ պարանոցի, ծնոտի, մեջքի կամ ուսերի շրջանում, շնչահեղձություն կամ գլխապտույտ, ապա դա կարող է լինել սրտի կաթվածի նշան: