Աշխարհում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը գերազանցել է 700-ը

Աշխարհում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը գերազանցել է 700-ը

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ աշխարհում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը գերազանցել է 700-ը, գրում է Medical Xpress-ը:

Համաձայն կենտրոնի զեկույցի՝ առաջաին 17 դեպքերից 16-ը գրանցվել է տղամարդկանց մոտ, որոնք սեռական շփում են ունեցել տղամարդկանց հետ, իսկ 14-ը, ենթադրաբար, կապված է եղել ճանապարհորդությունների հետ։

Բոլոր հիվանդները բուժվել են կամ արդեն ապաքինվել են, եւ մահվան դեպք չի գրանցվել։

Սովորաբար հիվանդությունը տարածված է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում, Եվրոպայում այս հիվանդությունը գրանցվել է մայիսից, եւ այդ ժամանակվանից տուժած երկրների թիվն աճում է: 

Մարդը վարակիչ է, քանի դեռ բոլոր խոցերը չեն ապաքինվել եւ նոր մաշկ չի ձեւավորվել: