Թուրքիան Ուկրաինայից հացահատիկ կգնի 25 տոկոսով ավելի էժան գնով,- լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիթ Կիրիշչին։
Ըստ թուրքական կառավարության՝ Ուկրաինայի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, թեև Կիևը ապրանքն անվտանգ արտահանելու երկընտրանք ունի։
«Նրանք մեր արբիտրաժն են ուզում։ Մեզ վստահում են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան»,- ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարը։
Ըստ տեղեկությունների՝ «հացահատիկային միջանցքը» լինելու է այս շաբաթ Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ նախատեսված հանդիպումների օրակարգի հիմնական թեման։ 1tv.ge