Ինչո՞ւ ենք իրականում ավելորդ քաշ հավաքում

Ինչո՞ւ ենք իրականում ավելորդ քաշ հավաքում

Ածխաջրերը կարող են ձեր ոխերիմ թշնամիները լինել, եթե փորձում եք նիհարել։

Fox News  հեռուստաալիքի Today հաղորդման ընթացքում հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition-ում, նշել են, որ նիհարելու բանալին ածխաջրերի կրճատումն է, այլ ոչ թե կերած ու այրած կալորիաների հավասարակշռության մասին հոգալը։

«Օրգանիզմը դիմադրում է կալորիաների սահմանափակմանը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, էնդոկրինոլոգ, Հարվարդի բժշկական դպրոցի մանկաբուժության եւ սննդի պրոֆեսոր Դեւիդ Լյուդվիգը։

Նրա խոսքով՝ կալորիաների սահմանափակումը մարդկանց մոտ առաջ է բերում քաղցի զգացողություն, ինչպես նաեւ դանդաղեցնում է նյութափոխանակությունը։

Երբ մեր օրգանիզմը չափից ավելի շատ ինսուլին է արտադրում, ճարպաբջիջները կենտրոնանում են կալորիաների կուտակման վրա, բացատրել է նա։

Հետազոտողի խոսքով՝ ենթաստամոքսային գեղձն արտադրում է ինսուլին հորմոն մեր արյան մեջ շաքարի կամ գլյուկոզայի  քանակը վերահսկելու համար։ Այդ հորմոնն արյան մեջ աշխատում է որպես «բանալի»՝ օգնելով գլյուկոզային հայտնվել մեր մարմնի բջիջներում։

Լյուդվիգի կարծիքով՝ մեր մտածելակերպը քաշը կորցնելու նկատմամբ հակադարձ է։

Նա նշել է, որ քաշ հավաքելուն ոչ այնքան կալորիաների չափից ավելի շատ քանակության օգտագործումն է հանգեցնում, որքան շաքարի բարձր պարունակությունն է որոշ ածխաջրերում ստիպում մեր օրգանիզմին կուտակել չափից ավելի շատ էներգիա, ինչն, իր հերթին, ստիպում է մեզ էլ ավելի շատ ուտել։

Մենք սկսում ենք ճարպ կուտակել, երբ մեր օգտագործած կալորիաների քանակը գերազանցում է այն կալորիաների քանակը, որոնք մենք կարող ենք այրել որոշակի ժամանակում, իր հերթին նշել է դոկտոր, էնդոկրինոլոգ, դիաբետի, ճարպակալման եւ նյութափոխանակության հարցերի մասնագետ Կառլ Նադոլսկին։