Այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կայացավ Ախալքալաքի «Աբուլ» և Թբիլիսիի «Կոլխի» ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որն ավարտվեց «Աբուլ»-ի հաղթանակով: «Կոլխին» պատրվեց 5։0 հաշվով։
«Աբուլ» ֆուտբոլային թիմի հաղթանակն ապահովեցին՝ Ռաֆայել Դարբինյանը, ով դարձավ երկու գոլի հեղինակ, Սուրեն Ավետիսյանը, ով մրցակցի դարպասը գրավեց մեկ անգամ, իսկ մնացած երկուս գոլերը ինքնագոլ գրանցվեցին «Կոլխի» թիմի ֆուտբոլիստների կողմից:
Վրաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում է 14 ֆուտբոլային թիվ: «Աբուլ»-ը հաղթելով այս խաղը բարձրացավ երկրորդ տեղ։
«Կոլխի» ֆուտբոլային թիմն ունի 3 հաղթանակ, մեկ ոչ ոքի և 5 պարտություն։
«Աբուլ» ֆուտբոլային թիմն ունի 4 հաղթանակ, 3 ոչ ոքի և 2 պարտություն։
Հաջորդ խաղ տեղի կունենա հունիսի 16-ին Թբիլիսիում, որտեղ «Աբուլ»-ը ուժերը կչափի «Դինամո-Սոխում» թիմի հետ։ jnews.ge