Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2022-23 մրցաշրջանի առաջին խաղն անցկացրեց Թբիլիսիում Ջիբրալթարի դեմ։
Ինչպես և սպասվում էր, Վրաստանը հանդիպման առաջին րոպեներից սկսեց ակտիվ գրոհել և արդեն 12-րդ րոպեին մեր թիմը առաջ անցավ 1:0 հաշվով, գոլը խփեց Կվարացխելիան։
32-րդ րոպեին Գուրամ Կաշիան դիպուկ հարված կատարեց տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո և խփեց իր առաջին գոլը՝ որպես թիմի ավագ։
Երկրորդ խաղակեսն ավելի քիչ դիտարժան ստացվեց, սակայն վերջին րոպեներին Սաբա Լոբժանիձեն երկու գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց՝ նախ 87-րդ րոպեին Միկաուտաձեին, ապա 89-րդ րոպեին՝ Կազաիշվիլիին։ Վրաստան – Ջիբրալթար հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:0.
Հունիսին մեր թիմը Ազգերի լիգայում կանցկացնի ևս 3 հանդիպում՝ հունիսի 5-ին Բուլղարիայի հետ, իսկ հունիսի 9-ին թիմը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հունիսի վերջին հանդիպումը կկայանա Վրաստանի և Բուլղարիայի միջև Թբիլիսիում։