2022 թվականի հուլիսի 1-ից շրջաններում գազի սակագինը կբարձրանա ոչ կենցաղային սպառողների, տնտեսվարողների համար: Հայտարարությունը տարածել են շրջաններում գազ մատակարարող ընկերությունները:
«Թելավգազի», «Սոքար Ջորջիա գազի», «Սաքորգգազի» և «Իներտ գազի»՝ մանրածախ ոչ կենցաղային բաժանորդների համար բնական գազի 1 մ3 գինը սահմանվել է 1,38 լարի՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։
«Բնական գազի շուկան իրականությանը համապատասխանեցնելու նպատակով, որը պայմանավորված է համաշխարհային շուկայում գների կտրուկ փոփոխությամբ, որոշում է կայացվել կարգավորել բնական գազի գինը ոչ կենցաղային սպառողների համար»,- ասված է ընկերությունների տարածած հայտարարության մեջ։
Միաժամանակ, ըստ նրանց, անփոփոխ է մնում կենցաղային սակագինը, որը սահմանում է Վրաստանի էներգետիկայի և ջրի կարգավորման ազգային հանձնաժողովը մինչև 2023 թվականը։
Հիշեցնենք, որ ընկերությունները վերջին անգամ սակագինը բարձրացրել են 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։ Արդյունքում՝ մինչև այժմ բոլոր բիզնես բաժանորդների համար բնական գազի 1 մ3 գինը 1,15 լարի էր՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Կարդացեք նաև՝