Ախալցիխեում՝ Բարաթաշիլիի փողոցում, այսպես կոչված «Վերիպլան»-ի բնակավայրում երկհարկանի տուն է հրկիզվել: Այս պահին (ժամը 11:15-ին) հրշեջ-փրկարարական ջոկատի երկու խումբ փորձում է մարել հրդեհը: Տեղում մոբիլիզացված է նաև շտապօգնության ծառայությունը:
«Հարավային դարպաս»-ին հայտնում են, որ մեկ մարդ ունի թեթև վնասվածքներ: Ընտանիքի անդամները կարողացել են ժամանակին դուրս գալ տանից։ Թե ինչն է դարձել հրդեհի պատճառ, այս պահին հայտնի չէ։ «Հարավային դարպասը» տեղում է և փորձում է ավելի շատ մանրամասներ ճշտել: sknews.ge