Չնայած «կապիկի ծաղիկի» հաստատված դեպքերին, ծաղկի դեմ զանգվածային պատվաստումը չի վերականգնվել, բայց երկրներն ունեն պատվաստանյութի որոշակի քանակություն, և անհրաժեշտության դեպքում կարող է քննարկվել կոնտակտների պատվաստման հարցը»,-ասում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքով, այս պահին Վրաստանում մեկ կասկածելի դեպք է հետազոտվում, որի պատասխանը կլինի շաբաթվա վերջ։
«Երբ ոչ էնդեմիկ երկրներում, այսպես կոչված, կապիկի ծաղիկի դեպքերի աճ գրանցվեց, մենք ուժեղացրինք հսկողությունը ցան հիվանդությունների առումով: Գաղտնի շրջանը 5-21 օր է, որին հաջորդում են ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, ավշահանգույցների մեծացում: Այս ախտանշաններից հետո միայն 1-3 օրվա ընթացքում կարող է լինել ցան՝ նման բնական ծաղկի ցանին: Ունենք նաև PCR թեստեր։ Ինչ վերաբերում է պատվաստմանը, ապա դեռևս նման հանձնարարական չի տրվել:
Վիրուսը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագանների միջոցով: Դրա փոխանցումը մարդուց մարդուն սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման։ Շրջանառվում է նաև վարակի՝ սեռական ճանապարհով փոխանցումը: Այն մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն):»,- հայտարարում է նա: tv9news.ge