NOR ռադիոկայանը՝ ռադիո Աթինաթիի գործունեության մասին

NOR ռադիոկայանը՝  ռադիո Աթինաթիի գործունեության մասին

Ռադիո Atinati (FM 105.9) -ին գտնվում է Զուգդիդի քաղաքում, հեռարձակումը իրականացվում է արևմտյան Վրաստանում եւ ներառյալ Աբխազիան: Աթինաթին ստեղծվել է 1995 թվականին իսկ լիցենզիա ստացել է 2008 թվականին: Ռադիոն գործում է 24 ժամյա հեռարձակմամբ, որին կարող են միանալ աշխարհի տարբեր վայրերից: Ռադիոկայանում նորությունները հեռարձակվում են երեք լեզուներով վրացերեն, ռուսերեն եւ մեգրելերեն:

Ինչպես նշեցին NOR -ի լրագրողի հետ զրույցում Աթինաթիի աշխատակիցները, ռադիոկայանի անվանումը (Atinati, ათინათი) նշանակում է լուս մթության մեջ:

Ռադիո Atinati (ათინათი) -ի լրագրող Մայա Պիպիան(ով նույնպես փախստական է Աբխազիայից) մեզ հետ զրույցում պատմեց իրենց գործունեության եւ լրագրողների ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին:

«Ռադիո Աթինաթիի եթերով մենք պատրաստում ենք տարբեր հաղորդումներ սոցիալական, բժշկություն, մշակույթ, սպորտ, քաղաքականություն եւ այլ տարբեր թեմաների շուրջ: 2010 թվականին ստացանք նախագիծ, որտեղ մենք ունեցանք հարցազրույցներ Աբխազիայից՝ հեռախոսների միջոցով: Մարդիկ խուսափում էին հարցազրույց տալ Վրաց-աբխազական հակամարտությունից ելնելով, չնայաց խոստանում էինք այդ մարդկանց որ հարցազրույցի դեպքում իրենց ինքնությունը չենք բարձրաձայնում կամ դեմքերը ցույց չենք տալիս, որոշ խնդիրներից խուսափելու համար: Միշտ կար վտանգ եւ մենք դա միշտ հաշվի ենք առել Աբխազիայի կոնֆլիկտից ելնելով: Եղել է նաեւ հանդիպումներ չեզոք տարածքներում, դա եղել է Չեխիայում, Բրյուսելում եւ այլն ու այդպիսի հանդիպումների շնորհիվ մենք ունեցանք կապ Աբխազիայի մեր մշտական կոլեգաների հետ, ու պայմանավորվեցինք մեր ընդհանուր համագործակցության շուրջ: Ցավոք այդպիսի հանդիպումները վերջին ժամանակներում շատ քիչ են: Ասեմ, որ մենք չունենք մեր ուղիղ թխթակիցը Աբխազիայում: Այս պահին ունենք ռադիո նախագիծ եւ ունենք գործընկերներ Աբխազիայից ովքեր աշխատում են մեզ հետ միասին»,- ասաց Մայա Պիպիան:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · NOR -ը՝ ռադիո Աթինաթիի գոծունեության մասին