Հունիսի 3 -ից մինչեւ 7 -ը, Քոբուլեթի քաղաքում անցկացվեց լրագրողական թրեյնինգներ «կոնֆլիկտների» վերաբերյալ:
Թրեյնինգներին հրավիրված էին լրագրողներ տարբեր երկրներից՝ Հայաստան, Ռուսատսան, Մոլդովա, Ադրբեջան, Բելոռուսիա, Ուկրաինա եւ Վրաստանի տարբեր մեդիաների ներկայացուցիչներ այդ թվում NOR ռադիոկայանի լրագրողը:
Թրեյնինգները անցկացվել է «IDEM» կազմակերպության կողմից, որի նպատակն էր թե ինչպես լրագրողները կարող են նյութ պատրաստել կոնֆլիկտների մասին՝ միեւնույն ժամանակ չավելացնելով ցախ կրակի վրա եւ լինել ուշադիր իրենց ընտրած բառերի հարցում ու ճշգրիտ մատուցել այն իրենց ընթերցողներին:
«Մենք տարբեր երկրների լրագրողների հետ անցկացրեցինք թրեյնինգ, որի թեման էր կոնֆլիկտները: Մտածում եմ, որ այստեղ գտնվող բոլոր երկրների լրագրողների համար սա շատ կարեւոր էր, քանի որ հիմա էլ պատերազմը Ուկրաինայում ընթանում է: Մեր դասընթացները ձգվում են մինչեւ 5 օր ծանարաբեռնված գրաֆիկով: Մենք փորձում ենք տարբեր առաջադրանքներ տալ, որտեղ տարբեր երկրների լրագրողները միանում են եւ միասին պատրաստում են այն: Ինչպես նաեւ ունեցանք ճամփորդություն դեպի Աբխազիայի սահմանին գտնվող Արսանտիա գյուղ, որտեղ լրագրողները ծանոթացան փախստականների ապրելակերպին: Շատ ուրախ եմ որ բոլոր մասնակիցները ունեն մեկ ընդհանուր դիրքորոշում, որը ասոցացվում է «խաղաղություն» բառի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց «IDEM» կազմակերպության ներկայացուցիչ եւ փոխտնօրեն Ուլրիկե Բուտմալոյուն:
Նշենք, որ ճամփորդության ընթացքում լրագրողները այցելել են նաեւ Զուգդիդի քաղաքում գտնվող «Աթինաթի» ռադիոկայան եւ ծանոթացել ռադիոյի աշխատանքին: Ավելացնենք, որ արդեն 1ամսից կմեկնարկի թրեյնինգի երկրորդ փուլը, որը տեղի կունենա Ռաճայում՝ քաղաք Ամբրելաուրի:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.