Բնակիչների որոշմամբ, թե ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում եւ երբ են իրականացվելու դրանք ու ինչքան գումար է նախատեսվել, ներկայացնում ենք ստորեւ:
Հեշտիա գյուղում «Աբուլ գոլ» կոչվող տարածքում կառուցվելու է ջրամբար, որը ծառայելու է խոշոր եղջերավոր կենդանիների համար(գումարը 14 000 լարի) եւ ճանապարհների բարեկարգում որտեղ նախատեսվում է 6 000 լարի ընդհանուր գումարը կազմում է 20 000 լարի:
Ուչմանա գյուղում անցած տարի հիմք է դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: Այս տարի շարունակվելու է սպորտդահլիճի շինարարության 2 ֊րդ փուլը: Գումարը կազմում է 12 000 լարի:
Թորիա գյուղում 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք է դրվել մարզադահլիճի կառուցմանը, այս տարի շարունակվելու է հիմք դրված սպորտդահլիճի կառուցումը: Գումարը կազմում է 16 000 լարի:
Ղաուրմա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում դեռեւս չի որոշվել թե ինչ աշխատանքներ են կատարվելու: Գումարը կազմում է 12 000 լարի:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, հուլիսի 15 -ից հետո պարզ կդառնա թե ովքեր եւ երբ են իրկանացնելու վերոնշյալ աշխատանքները: