
Տաք հետքերով Նինոծմինդայի ոստիկանները բացահայտել են խանութի գողությունը։
Գողություն կատարող անձը Նինոծմնդայի շրջանից է:
Հիշեցնենք, հունիսի 22-ին, վաղ առավոտյան, քաղաքի բնակիչ Վ.Ք.-ն հայտնաբերել է իր խանութի կոտրված ապակին: Նրա խոսքով՝ չարագործները խանութի ապակին կոտրել են գիշերը։
Սեփականատիրոջ խոսքով՝ գողացել են ալկոհոլ և չիփսեր։