Նինոծմինդայի մունիցիպալիտետում իր տրամաբանական ավարտին մոտեցավ «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა), ֆուտբոլային առաջնությունը, որը մեկնարկել էր հունիսի 3 -ին: Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 12 թիմեր, որտեղ եզրափակիչ դուրս եկան Գանձայի եւ Խոջաբեկի թիմերը:
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26 -ին, ժամը 13:00 -ին Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող խաղադաշտում: Հաղթող թիմը կներկայացնի Նինոծմինդան արդեն տարածաշրջանում:
Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հունիսի 28,29 -ից Նինոծմինդայում կմեկնարկի Master League» ֆուտբոլային առաջնության առաջին փուլը, որտեղ ամեն թիմում խաղում են 6 խաղացող եւ 1 դարպասապահ: Առաջնությանը կմասնակցեն մեր շրջանի մոտավորապես 12 թիմեր»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.