Հունիսի 21-ին տեղի ունեցավ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2022 մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին և մրցանակներ ստացան Աստղիկ բկ-ի առաջատար մասնագետները
Մեր հայրենակից՝ ծնունդով Ջավախքցի Էնդոկրին վիրաբույժ, Աստղիկ ԲԿ ֊ի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի, էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, Բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ՝ Արմեն Վարժապետյանը ևս մրցանակակիրների ցանկում էր:
Արմեն Վարժապետյանը բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ավելի քան 35 գիտական հրապարակումների, 4 գյուտարարական առաջարկների հեղինակ եւ համահեղինակ: Նրա ուսումնական ձեռնարկներով, – վերջինը՝ «Վահանաձեւ գեղձի հանգույցները» հրապարակվել է 2019 թվականին,- մասնավորապես սովորում են Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ուսանողները, որտեղ Վարժապետյանը դասավանդում է արդեն 20 տարի՝ իր ազգանունն արդարացնելով բոլոր իմաստներով եւ նշանակությամբ. «վարժապետ» նշանակում է մանկավարժ, «արհեստավարժ»՝ պրոֆեսիոնալ: