Հունիսի 22-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կայացավ Ախալքալաքի «Աբուլ» և Գորիի «Լեգիոն» ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որն ավարտվեց «Աբուլ» թիմի հաղթանակով՝ 2։1։
Երեկ՝ ժամը 17:00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլի Վրաստանի առաջնության հերթական հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Աբուլի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Գոլերը խփեցին Ռաֆայել Դարբինյանն ու Ռաֆիկ Պալոյանը։
Այս տարի Վրաստանի առաջնությունում սա «Աբուլ» թիմի 11-րդ խաղն է։ Հունիսի 16 -ին Թբիլիսիում կայացած 10 -րդ՝ «Դինամո Սոխումի» թիմի հետ խաղում, «Աբուլ» թիմը պարտվել էր 3։1 հաշվով։
Վրաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում են 14 ֆուտբոլային թիմեր։
«Աբուլ» ֆուտբոլային թիմը մարզում է Ռաֆայել Դարբինյանը։ Նշենք, որ այս տարի «Աբուլ» թիմում 5 լեգիոն խաղացող կա Գորիից։ jnews.ge