Նինոծմինդայում կմեկնարկի «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնության առաջին փուլը

Նինոծմինդայում կմեկնարկի «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնության առաջին փուլը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում իր տրամաբանական ավարտին մոտեցավ «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა), ֆուտբոլային առաջնությունը, որը մեկնարկել էր հունիսի 3 -ին: Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 12 թիմեր, որտեղ եզրափակիչ դուրս եկան Գանձայի եւ Խոջաբեկի թիմերը:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26 -ին, ժամը 13:00 -ին Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող խաղադաշտում: Հաղթող թիմը կներկայացնի Նինոծմինդան արդեն տարածաշրջանում:

Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հունիսի 28,29 -ից Նինոծմինդայում կմեկնարկի Master League» ֆուտբոլային առաջնության առաջին փուլը, որտեղ ամեն թիմում խաղում են 6 խաղացող եւ 1 դարպասապահ: Առաջնությանը կմասնակցեն մեր շրջանի մոտավորապես 12 թիմեր»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում կմեկնարկի «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնության առաջին փուլը