Ինքնաթիռով թռչելուց առաջ խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և սուրճից, ինչպես նաև շատ ջուր խմել, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Շերեմետևո միջազգային օդանավակայանի բժշկական բաժնի գլխավոր բժիշկ Սերգեյ Վոլգան։
«Թռիչքի համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, սակայն, այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս բավականաչափ քնել, թռիչքի նախօրեին բացառել ալկոհոլը և մեծ քանակությամբ սուրճը, բացառել կամ նվազեցնել սննդամթերքները, որոնք կարող են առաջացնել գազերի ավելացում, և խորհուրդ ենք տալիս թռիչքից մեկ օր առաջ և ընթացքում չգազավորված շատ ջուր խմել՝ փոխհատուցելու ջրազրկումը, որն անխուսափելիորեն դրսևորվում է թռիչքի ընթացքում»,- ասել է Վոլգան։
Բժիշկը նշել է, որ այտուցների հակվածներին և ոտքերի երակների վարիկոզ լայնացում ունեցողներին խորհուրդ է տրվում թռիչքի ժամանակ կրել կոմպրեսիոն գուլպաներ՝ հիվանդության դրսևորման սրումը փոխհատուցելու և կանխելու համար։shantnews.am