Վրաստանի Մառնեուլի քաղաքում կիրակի օրը փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի պատշգամբը: Հաղորդվում է, որ երկու քաղաքացի զոհվել է, երեքը՝ վիրավորվել:
Մառնեուլի քաղաքում բնակելի շենքի 5-րդ հարկի պատշգամբի փլուզումը հղի կնոջ կյանք է խլել։ Բժիշկներին հաջողվել է փրկել երեխային, որին ստիպված են եղել հեռացնել գործնականում մահացած մորից։
Կինը, ում վրա թափվել է բետոնի բեկորները, նախօրեին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Radio Marneuli-ն։
Այսօր հայտնի դարձավ, որ բժիշկները շտապ կեսարյան հատում են կատարել վերակենդանացման բաժանմունքում։
Ըստ տվյալների՝ տուժածներից մեկը 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Մառենուլիի Geo-Hospitals կլինիկա։
«Հիվանդանոց ընդունվելու պահին հիվանդն արդեն մահացած էր, արձանագրվել էր միայն պտղի սրտի զարկ։ Երեխային փրկելու համար շտապ վիրահատություն է կատարվել: Կեսարյան հատմանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվել կնոջը վերակենդանացնելու ուղղությամբ։ Երբ երեխային դուրս են բերել, նա նույնպես սրտի կանգի հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն վերակենդանացման արդյունքում երեխան ողջ է մնացել»,- հայտնել են բժիշկները։
Պատշգամբի փլուզումից անմիջապես հետո մահացել է այդ տանը վարձակալությամբ ապրող տղամարդը: Հաղորդվում է ևս երեք տուժածի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Հայտնի է, որ 8-ամյա երեխան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։
Շենքի բնակիչներն ասում են, որ մինչ այս դիմել են քաղաքապետարան և խնդրել ամրացնել շենքի պատշգամբը, սակայն իշխանությունները չեն արձագանքել։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում:newsgeorgia.ge