Մառնեուլիում շենքի պատշգամբ է փլուզվել. կա զոհ և տուժածներ

Մառնեուլիում շենքի պատշգամբ է փլուզվել. կա զոհ և տուժածներ

Մառնեուլի քաղաքում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը։ Փոխանցում է MarneuliFM-ը։

Նշվում է, որ փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։

Տեղեկության համաձայն՝ փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում անչափահաս կա. նա 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Marenuli Geo-Hospitals բուժհաստատություն։

Ըստ առկա տեղեկատվության՝ մյուս տուժածը բազմաթիվ կոտրվածքներ ունի և նրան տեղափոխում են Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա։ aliq.ge