Այսօր՝ Մայիսի 8-ին, Ախալցիխե-Ուռավլի ճանապարհին ժայռ է քարաթափվել , վթարից տուժածներ չկան: Դեպքից հետո որոշ ժամանակով երթեւեկությունը սահմանափակվել էր, այժմ միակողմանի ճանապարհը բաց է:
«Դա տեղի է ունեցել մոտ մեկուկես ժամ առաջ, ճանապարհի մի մասը մաքրել ենք, երթեւեկությունը բաց է, վաղվա համար պատրաստվում ենք տեխնիկա մոբիլիզացնել, քանի որ մեծ զանգված կա մաքրելու»,- ասել է Ուռավելի գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Էմզար Օքրոմելիձեն։
Ախալցիխե-Ուռավլի միացնող ճանապարհին, որից օգտվում է հինգ գյուղի բնակչությունը, հաճախակի են քարաթափումները։ «Միջազգային Թափանցիկություն Վրաստանը» բազմիցս խնդրել է տեղական իշխանություններին մաքրել և ամրացնել վտանգավոր հատվածը:
Քաղաքապետի ներկայացուցչի խոսքով՝ այս տարի ճանապարհների մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: sknews.ge